13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Տիգրան Մուկուչյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավը վաղաժամ սկսելու մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը չի անդրադառնալու Գեղարքունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչին՝ իրենց վստահության քվե տալ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։ Այս մասին  ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝  պարզաբանելով, որ ԸՕ-ն սահմանում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու սահմանված կանոնները:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ, այսինքն՝ քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։

«ԸՕ-ն ունի սահմանված կանոնակարգում, որ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածի համար են կիրառելի սահմանված կանոնակարգերը: Այս փուլը քարոզարշավի ժամանակատված չի հանդիսանում, իսկ ԸՕ կանոնակարգումները վերաբերում են նշված ժամանակին»,- ասել է Տ.Մուկուչյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ