Կինս 2 անգամ այցելել է այդ ընտանիքին. խոսելուց առաջ մտածեք /տեսանյութ/
Վարչապետի պաշտոնակատարը դժգոհ է Բերդավան գյուղի բնակիչների ակցիայից, չտեսնելով որևէ իմաստ Հայաստան-Վրաստան ճանապարհը փակելու մեջ և չհասկանալով, թե ո՛ւմ է ուղղված բողոքը։ «Եթե դա Ադրբեջանի դեմ էր, ինչո՛ւ այդ դեպքում փակվում է մի ճանապարհ, որի փակվելը Ադրբեջանի ստրատեգիական նպատակներից մեկն էր, եթե այդ ակցիան մեր դեմ էր, նրա համար, որ մենք բավարար ուշադրություն չենք դարձնում խնդրին, էդ դեպքում հարց ա ծագում. ինչո՞ւ է վարչապետի կինը երկու անգամ այցելում ընտանիքին, և արդյոք մենք ունե՞նք այդպիսի նախադեպ, երբ այդ վիճակում հայտնված ընտանիքը այդպիսի ուշադրության է արժանանում»։
Պարոն վարչապետին արժե հիշել իր իսկ սիրելի արտահայտությունը՝ մտածել խոսելուց առաջ. չի կարող սահմանից մի քանի մետր հեռավորության վրա ապրող մայրը, որի որդուն գերեվարել են և դատում են Ադրբեջանում, նա տեղեկություն ունի, որ կտտանքների են ենթարկում՝ փառավորվել վարչապետի տիկնոջ այցից:
Վարչապետի պաշտոնակատարը շահարկեց մեր մյուս գերու անունը:
Մանրամասները՝ տեսանյութում: