08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ոմանք ընկալել են, թե ես ու Ադրբեջանի նախագահն իրար հետ «չատ ենք անում». Փաշինյան

Հայ-ադրբեջանական սահմանին «հարաբերական անդորրը» Դուշանբեում ձեռք բերված պայմավորվածությունների արդյունք է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
 
«Օպերատիվ կապն ընդամենը դրա հարակից բաղադրիչներից մեկն է, այդ կապի հետ կապված քննարկումներ եղան, էնպիսի տպավորություն էր, որ ոմանք ընկալել են, թե ես ու Ադրբեջանի նախագահն իրար հետ «չատ ենք անում», առավոտից երեկո խոսում ենք։ Իհարկե, էդպես չէ. ներկայացուցիչների միջոցով, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն է փոխանցվում», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
 
Անդրադառնալով Արցախի հարցին՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ այդ հարցը երկրի ու ժողովրդի համար առանցքային նշանակություն ունի։
 
«Ըստ էության, բանակցային պրոցեսի առաջին օրից գործընթացը խորհրդավորության քողով պատելու պատճառով նույնիսկ հիմա ընկալում կա, թե Արցախի բանակցային գործընթացին տիրապետում են սահմանափակ թվով մարդիկ։ Ես այդ մոտեցումը սխալ եմ համարում, կարծում եմ՝ բանակցային գործընթացին պետք է տիրապետի հնարավորինս շատ մարդ, հայ ժողովուրդը Արցախի հարցի վերաբերյալ տեղեկացված է առավել, քան երբևէ, և այս մոտեցումը շարունակվելու է», – ասաց նա։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ