25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս ինչ հանցավոր լռություն է

Մեծարգո Նիկոլ Փաշինյան,

մեկնաբանությունների բաժնում բազմաթիվ հղումներով տեղադրում ենք, թե ինչ խայտառակություն է եղել օրեր առաջ Հայաստանում:

Ձեր անունով կոչերով, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ակցիաներ են արել Երևան քաղաքում, կան ֆոտոներ ու վիդեոներ: Վիդեոյում երկու տղա են համբուրվում, իսկ այդ այլասեռության քարոզիչների լոզունգներն են. «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև,Երևան»:

Դուք որպես երկրի ղեկավար ու հայ տղամարդ, չեք պատրաստվում ինչ-որ բան ձեռնարկել, այս ինչ հանցավոր լռություն է:

Հայ մարդը ոնց կարող է հանդուրժել, որ տղամարդը տղամարդու հետ համբուրվի, մենք ագրեսոր չենք, ոչ ոքի ֆիզիկական ճնշման կոչ չենք անում, ով ինչ ուզում է թող անի, բայց թող չքարոզի ու չխեղաթյուրի մեր ավանդական, ընտանեկան արժեհամակարգը:

Մենք մի հստակ պահանջ ունենք, այդ ամենի քարոզն արգելեք, կամ գոնե մի հատ հոլովակ տարածեք, որտեղ ասում եք, որ Դուք ավանդապաշտ հայ տղամարդ եք ու Ձեր անունը չօգտագործեն այդ ակցիաներում:

Մեծարգո վարչապետ, չկա տենց ուժ, որ կարող է հայի ավանդական արժեհամակարգին դիպչի, եթե շարունակելու եք այս հանցավոր լռությունը, չզարմանաք, որ հայը կրկին ոտքի կանգնի…

Դեմ եմ միասեռականությանը ֆեյսբուքյան էջն է դիմել վարչապետի պաշտոնակատարին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ