Մինչեւ ապրիլի 28-ը բացասական ջերմաստիճանի հավանականությունը պահպանվում է. օդերեւութաբան
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ողջ ապրիլ ամիսը ռիսկային է ցրտահարությունների ու ձյան տեղումների տեսանկյունից հատկապես Արարատյան դաշտի համար:
Նա ասել է, որ մինչև ապրիլի 28-ը բացասական ջերմաստիճանի հավանականությունը պահպանվում է: Իսկ ձյան տեսքով տեղումների վտանգը պահպանվում է մինչև ամսի 24-ը:
Զարուհի Պետրոսյանը նշել է նաեւ, որ Արարատյան դաշտի համար ռիսկային է նաև մայիս ամիսը, լեռնային շրջանների համար` անգամ հունիսը: