23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լավ և ուրախ մտքերն օգտակար են առողջության համար

Նոր զեկույցի համաձայն՝ հանգիստ և ուրախ մտքերն ու իրադարձություններն օգնում են, որ հիվանդներն իրենց առողջության վերաբերյալ առավել ճիշտ որոշումներ կայացնեն:

Ինչպես գրում է Daily Mail-ը, հետազոտողներն ասում են, որ արթնանալուց անմիջապես հետո գիտակցաբար ինչ-որ ուրախ բանի մասին մտածելը բուժիչ ազդեցություն ունի: Նրանք անգամ, որպես օրինակ, առաջարկում են գլխարկներով փոքրիկ երեխաների մասին մտածել, կամ՝ գեղեցիկ արևածագի:

Ըստ հետազոտության՝ նման մոտեցումն արդյունավետ է եղել տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց շրջանում:

Ուսումնասիրության մանրամասները հրապարակվել են համացանցում` Archives of Internal Medicine ամսագրում: Հետազոտությանը մասնակցել է 756 հիվանդ: Այն ֆինանսավորվել է Բրիտանիայի առողջապահության կենտրոնի կողմից:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ լավ բաների, կյանքում ունեցած հաջողությունների կամ գեղեցիկ և ուրախ իրադարձությունների մասին մտածելն օգնում է բարելավել առողջական վիճակը և արագացնել բուժումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ