Սյունիքի մարզպետը կհոգա
Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը դեռ չի հաշվարկել,թե վերջին երկու օրվա ձյունն ու ցրտահարությունը ինչ վնաս են հասցրել Սյունիքի գյուղատնտեսական տնտեսություններին, սակայն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը խոստացել է օգնել գյուղացիներին:
Մարզպետը՝ սեփական եկամուտներից վճարելու է 200 տոննա գարու սերմնացուի կեսի գումարը: Այն դրամային տեսքով կազմելու է 20 մլն դրամ: Վահե Հակոբյանը փոխհատուցելու է այն գյուղացիներին, ովքեր անցած տարվա գարու սերմացուի համար վճարել են:
“Արդեն համապատասխան հանձնարարականները տրվել են, մասնագետներնը աշխատում են եւ ճշգրտվելուց հետո կսկսվի փոխհատուցումը”,-Henaran.am-ին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանից:
Լուսանկարը Նվեր Զելյայի