23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Առաջադրվելու եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը շատ ձայներ բերելու համար. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Թորոսյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում։ Այս մասին խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվելու եմ թիվ 4 ընտրատարածքում։ Ներկայացնելու ենք մեր մոտեցումները, աշխատանքը, պլանները»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ թիվ 4-ն այն ընտրատարածքն է, որտեղ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել էր Նիկոլ Փաշինյանը եւ ստացել 11513 քվե։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ առաջադրվելու է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը շատ ձայներ բերելու համար: «Իսկ ընտրություններից հետո արդեն կորոշվի՝ ով է պաշտոնավարում ԱԺ-ում, ով՝ կառավարությունում»,- ասաց նա։

Հարցին՝ հակված է ավելի շատ աշխատել օրենսդիրո՞ւմ, թե գործադիրում, Արսեն Թորոսյանը հստակեցրեց՝ պատրաստ է շարունակել աշխատել որպես առողջապահության նախարար։

Հարցին՝ բացառվելո՞ւ է արդյոք հիվանդանոցների անձնակազմերի աջակցությունը ընտրությունների ժամանակ, Արսեն Թորոսյանն արձագանքեց՝ նոր Հայաստանի տրամաբանության շրջանակներում է, որ ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահումը տեղ չունի որեւէ ընտրությունների ժամանակ։

Ինչ վերաբերում է իր պաշտոնանկության մասին տեղեկություններին, Արսեն Թորոսյանը հիշեցրեց՝ շարունակում է պաշտոնավարել․ «Նոր կառավարության ձեւավորման ժամանակ այդ հարցին պատասխան կտրվի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ