23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դատապարտել և դատապարտելու եմ աղանդավորության և նույնասեռականության ցանկացած քարոզը. Շարմազանով

Հարգելի  հայրենակիցներ

Առաջնորդվելով ազգային և քրիստոնեական արժեքների ամրապնդման և զարգացման անհրաժեշտությամբ՝ վերջին ամիսների ընթացքում բազմիցս ներկայացրել եմ իմ մտագոհությունները այս կարևորագույն հարցի վերաբերյալ:

Հայաստանը, լինելով քրիստոնեական օազիս պանթուրքիստական պետությունների միջև, դատապարտված է ապրելու բացառապես հենվելով քրիստոնեական և ազգային արժեհամակարգի վրա:  Որոնք են այդ արժեքները. հայ ավանդական ընտանիք, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, դպրոց, որը նախ և առաջ պետք է լինի հայրենասիրության տաճար և ազգային բանակ:

Արդյոք մենք պատշաճ կերպով պաշտպանել ենք այդ արժեքները: Արդյոք այսօր Հայաստանում առկա են ապազգային չարժեքների, աղանդավորության և նույնասեռականության քարոզի տարրեր:

Վերջին ամիսները լի էին մտահոգիչ իրադարձություններով`ներխուժում Մայր Աթոռի վեհարան, հարձակումներ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա, նույնասեռականության բացահայտ քարոզ և նմանատիպ այլ երևույթներ: Գործը հասել է նրան, որ որոշ «կարկառուն գործիչներ» առաջարկում են հանել «Հայ եկեղեցու պատմություն » առարկայի դասավանդումը դպրոցներից, իսկ կառավարությունն էլ որևէ հստակ գնահատական չի տվել դրանց առ այսօր, ինչպես ասում են՝ լռությունը համաձայնության նշան է՞:  Սա անթույլատրելի է:

Մտահոգված լինելով այս իրողություններով՝ գործընկերներիս  հետ երկու օրենսդրական նախաձեռնությամբ էի հանդես եկել, որոնց համաձայն՝ երեխաների շրջանում պետք է արգելվի թմրամիջոցների և նույնասեռականության  քարոզը: Մյուս օրենսդրական նախառեձնությամբ առաջարկում էի օրենքով արգելել բողոքի հավաքների կազմակերպումը Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող հաստատությունների տարածքում: Բայց արի ու տես Փաշինյանի կառավարությունը այս երկու օրենսդրական նախաձեռնություններին էլ տվել է բացասական եզրակացություն, որը մեղմ ասած`ընդունելի չէ:

Կարծում եմ`այս գումարման Ազգային ժողովը դժվար թե հասցնի քննարկել այս օրենքները, բայց հուսով եմ, որ նորընտիր Ազգային ժողովում այս օրենքները պետք է քննարկվեն և ընդունվեն:

Ես շարունակելու եմ պայքարել և՛ Խորհրդարանում և՛ այլ հարթակներում  ազգային և քրիսատոնեական արժեքների զարգացման ու պահպանման համար: Ինչպես ՀՀԿ առաջնորդ Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր նշում. «Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը դառնա աղանդավորների և հոմոսեքսուալների պաշտպան, ես նրանց պաշտպան լինել չեմ կարող»: Սա Սպարապետ Վազգենի խոսքերն են, իսկ ես թե՛ որպես պատգամավոր թե՛ որպես  քաղաքացի դատապարտել և դատապարտելու եմ աղանդավորության և նույնասեռականության քարոզը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ