17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հունան Պողոսյանը հայհոյելով հրահանգել է՝ «Չթողնե՛ք շոր հագնի, թող սառի՝ սատկի» /տեսանյութ/

Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ  պաշտպանյալն իրեն լիազորել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։

«Երբ 15-20 հոգու միանգամից ձերբակալում են, Արթուրի ձեռքին ձեռնաշղթաներ են անցկացնում, և այդ ժամանակ ներս է գալիս նախկին ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը և սեռական հայհոյանքներով հաշվեհարդար է տեսնում անձի նկատմամբ, ով արդեն ձերբակալված էր և նույնիսկ, լավագույն ցանկության դեպքում, չէր կարող դիմադրություն ցույց տալ։ Սեռական հայհոյանքներից բացի՝ ասում է՝ «Մեր դե՞մ ես հելել, արա՛», ապա հրահանգում է՝ «Չթողնե՛ք շոր հագնի, թող սառի՝ սատկի»,- մանրամասնեց Լևոն Բաղդասարյանը:

Փաստաբանը նկատում է՝ Արթուրին կիսամերկ նկարելն ու տարածելն առանձին թեմա է, պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու միտում են նկատել, դիմել են դատարան, գործը վարույթ է ընդունվել, իսկ կատարվածը համարում են պաշտոնական դիրքի չարաշահում և խոշտանգում, որի հետ կապված հաղորդում կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազին։

«Այդ ամենը դադարել է, երբ Արթուրն ասել է՝ պարոն Հունանյան, նկարվում է»։ Հարցին, թե ինչո՞ւ նախկինում չեն բարձրաձայնել այս մասին՝ Լևոն Բաղդասարյանը պատասխանեց.

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ