Գինին ընդդեմ գիրության
Հոլանդացի գիտնականները պարզել են, որ գինին օգտակար է գեր տղամարդկանց համար:
ABC NEWS հեռուստաալիքը հայտնում է, որ կարմիր գինին, թեև չի նիհարեցնում գեր տղամարդկանց, այնուամենայնիվ, նվազեցնում է շաքարի մակարդակը՝ արյան մեջ, կանոնավորում է ճնշումը և պակասեցնում ճարպակալության տոկոսը՝ լյարդի մեջ:
Այս փորձին, որը տևել է 30 օր, մասնակցել են 11 կամավորներ: Փորձի ընթացքում գիտնականներն ամրագրել են, թե ինչ փոփոխություններ են եղել մասնակիցների օրգանիզմներում: Փորձը ցույց է տվել, որ գինին մաքրում է արյունը և կարգավորում ճնշումը:
Նախկինում ֆրանսիացի գիտնականները ասում էին, որ գինին կարող է ակտիվացնել տկար ֆիզիկական վիճակը:
Իսկ Ամերիկյան գիտնականներն էլ եկել են այն եզրակացության, որ ալկոհոլի նույնիսկ չափավոր օգտագործումը կանանց մոտ կարող է հանգեցնել կրծքագեղձի քաղցկեղի: