27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խիղճ ունեցեք ու լաչառություն մի արեք. Ժամանակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյա­նի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու հա­մար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմ­նադրամից:  Ընկերությունը հիմ­նադրվել է 2011 թվականի ապրիլի 30-ին: «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենը Արմեն Մարտիրոսի Ավինյանն է, որը փոխվարչապետի հայրն Է: ՍՊԸ-ն գրանցված է այն հասցեում, որտեղ հաշվառվսւծ է Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը ընկերության մաս­նակիցների ցանկից դուրս է եկել 2018թ. հունիսի 5-ին՝ պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ հետո: Այժմ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Դավիթ Արմենի Ավինյանին, որը փոխվարչա­պետի եղբայրն է: Դավիթ Ավինյանը պլաստիկ վիրաբույժ է:

Սրանք տվյալներ են, որ վերցված են պետռեգիստրից ու հիմնավորում են, որ պետական դրամաշնորհ ստացած ըն­կերությունը փաստացի պատկանում է հենց Տիգրան Ավինյանին:

Բնականաբար, արդեն հնչել է նաեւ փոխվարչապետի գրասենյակի պա­տասխանը. նրա մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան էջում փորձել է իրավիճակը հարթել այն պարզաբանումներով, որ երկու տասնյակից ավելի ընկերություն­ների շարքում Տիգրան Ավինյանի ընկե­րության դրամաշնորհ ստանալը չի պա­րունակել որեւէ մութ բան:

Իրականում փոխվարչապետի խոսնա­կի այս պարզաբանումն ավելի խոցելի է դարձրել Տիգրան Ավինյանին, որովհե­տեւ նա նախ՝ իր բիզնեսի համար պե­տական միջոցներից գումար է ստացել նախկին համակարգի ներկայացուցիչ­ների ձեռագրով, ապա նույն ստան­դարտ ձեւակերպումներով էլ հասարա­կությանը հիմնավորել է, որ «թղթերով ամեն ինչ կարգին» է:

Իրականում թափանցիկ գործընթացի մասին Ավինյանի խոսնակի պարզաբա­նումները գրոշի արժեք չունեն, որովհե­տեւ փաստն այն է, որ Ավինյանին կամ նրա ընտանիքին պատկանող բիզնեսը պետական դրամաշնորհ է ստացել այն պահին, երբ վերջինս արդեն փոխվարչապետ էր: Նույն տրամաբանությամբ կարող ենք ենթադրել, որ նույն բիզնեսով զբաղվող տասնյակ ընկերություններ նման «պատվի» չեն արժանացել, որով­հետեւ դրանց տերերը փոխվարչապետ չեն կամ չունեն պետական լծակներ:

Նույնիսկ հակված ենք անկեղծորեն հավատալու Ավինյանի փաստարկնե­րին, սակայն այդ պարագայում խախ­տելու ենք կարեւոր մի սկզբունք՝ ջնջելու ենք այն սահմանը, որը գոյություն ունի հին ու նոր Հայաստանների միջեւ, ու ամեն ինչին վերաբերվենք մինչհեղա­փոխական ստանդարտներով: Կասկածից վեր է, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Աարգսյանի մերձավորները նույնպես իրենց բիզնես­ների համար պետական փողեր են ստացել ընթացակարգի համաձայն, այլ խոսքով՝ ֆորմալ առումով պահել են օրենսդրության պահանջը:

Սակայն դա ոչ մի կապ չունի, մենք այդ տարիներին խոսել ու գրել ենք կոռուպցիայի ու հովանավորչության մասին, որովհետեւ հակակոռուպցիոն պայքարի մշակույթը ենթադրում է, որ պետական պաշտո­նյան իրավունք չունի նպաստելու իր ու մերձավորների բիզնեսի ծաղկմանը, հարստացմանը:

Ամեն ինչ սկսվում է նման փոքր գոր­ծարքից, հետո այդ ամենը վերածվում է ավելի մեծ շղթայի: Այն, ինչ արել է Տիգ­րան Ավինյանը, ուղղակիորեն հակա­սում է հեղափոխության համատեքս­տին, Նիկոլ Փաշինյանի հակակոռուպցիոն կոշտ, անզիջում հռետորաբանությանը: Եթե վարչապետը քանիցս հայ­տարարում է, որ որեւէ ներում, բեկում չի լինելու կոռուպցիոն դրսեւորումներին ու հովանավորչությանը, սակայն նրա մեր­ձավոր թիմակիցն իր բիզնեսի համար պետությունից 35000 դոլար դրամաշ­նորհ է պոկում, ապա ստիպված ենք արձանագրել, որ ոչ նոր Հայաստանն է բացառիկ եւ ոչ էլ նրա առաջին իշխա­նության ներկայացուցիչներն են «հրեշ­տակ»:

Թերեւս այսքանը՝ այն հույսով, որ Ավի­նյանը ստեղծված տհաճ իրավիճակը շտկելու ավելի համարժեք լուծում կգտնի՝ բոլորիս վստահեցնելով, որ նոր Հայաստանը բացառիկ է:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ