03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի հիմնական թիրախն Ադրբեջանն էր. քաղաքագետ

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տարածաշրջան կատարած այցի թիրախն Ադրբեջանն էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի հիմնական թիրախն Ադրբեջանն էր, որովհետև, ըստ էության, Վրաստանի պարագայում ամեն ինչ հստակ է, Հայաստանի նկատմամբ ԱՄՆ նոր վարչակազմը դեռևս հստակ դիրքորոշում չունի, իսկ Ադրբեջանի հետ կապված Միացյալ Նահանգները ծրագրեր ունեն հատկապես Իրանի վրա ճնշումներ գործադրելու տեսանկյունից»,- ասաց Սաֆրաստյանը:

Քաղաքագետի խոսքով` ԱՄՆ-ն փորձելու է Ադրբեջանի միջոցով սահմանափակել Իրանի հնարավորությունները:

«Կարծում եմ, Բոլթոնի այցի ընթացքում ԱՄՆ-ն Ադրբեջանի վրա ճնշումներ է գործադրել, որպեսզի վերջինիս միջոցով սահմանափակի Իրանի հնարավորությունները, քանի որ Ադրբեջանը Իրանի հետ ռազմավարական ծրագրեր է իրականացնում»,- նշեց քաղաքագետը:

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` Ամերիկայի Միացյալ Նահանգները նույն քաղաքականությունը չի վարի Հայաստանի պարագայում, որովհետև Հայաստանի ու Իրանի հարաբերություններն ԱՄՆ-ին այդքան էլ չեն հետաքրքրում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ