23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վատից հետո եկավ ավելի վատը, ես նոր իշխանություն չեմ տեսնում.Պավլիկ Մանուկյան

Վատից հետո եկավ ավելի վատը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությանը:

«Մինչեւ բացահայտումները չլինեն, ոչ մի լավ բան էլ չի սպասվում, արմատական փոփոխությունների պահանջը, հրամայականը գնալով մեծանում է: Ամեն մարդ խուսափում է իր բաժին ախոռից աղբը դուրս բերի: Չեն կարողանում Թումանյանի ասած խնձորը միջից մաքրել, չենք էլ փորձում: Չնայած մեր ձայնը հասավ Աստծո հագին, բայց իմ կարծիքով ոչինչ չի փոխվել: Համենայնդեպս, ինչին հիմա ականատես եմ՝ նույնիսկ խնձորին մոտիկ չեն գնում: Ամեն մարդ իր վախն ունի, չունեն այն քաջությունը՝ ստանձնելու իրենց մեղքի բաժինը: Չունեն համաձրակությունը վճռական քայլ կատարելու, որովհետեւ գեղեցիկ բառերով ապրելն ավելի հեշտ է, քան ծանր բեռն ուսերին վերցնելը»,-հայտարարեց նա:

Պավել Մանուկյանի խոսքով, արդյունքում հանցագործություն կատարում են մի քանիսը, բայց պատժվում է մի ողջ ժողովուրդ:

Հարցին, թե նոր իշխանությունների օրոք «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը տեսնո՞ւմ եք, Պավլիկ Մանուկյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես նոր իշխանություն չեմ տեսնում: Երբ այլեւս ոչ կեղծիքին, բայց իմ ընկերները արդարությունը բանտում են: Հրաբուխը դեռ ընթացքի մեջ է եւ իմ կարծիքով գալիք խորհրդարանը երկար կյանք չի ունենալու»,-ասաց նա:

«Հույսը կա, Նիկոլը հույսը տվել է, դրանում կասկած չկա, հալալ իրեն, բայց հավատը չկա: Ներքին ու արտաքին անվտանգության համար անհրաժեշտ են «Սասնա ծռերի»  պես հավատարիմ նվիրյալներ, որպեսզի կարողանան այդ անվտանգությունն ապահովել, որոնց համար հայրենիքն ու ժողովուրդը մեծագույն պարգեւ են»,-ավելացրեց  Պավլիկ Մանուկյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ