26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գիտնականները պարզել են սթրեսի և շատ ուտելու միջև կապը

Ամերիկյան գիտնականները պարզել են, թե մարդը սթրեսի ժամանակ ինչու է շատ ուտում: Այս մասին գրում է The Telegraph-ը: Տեխասի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ քաղցած չլինելու ժամանակ սննդի դիմելը պայմանավորված է գրելին կոչվող հորմոնով: Վերջինիս առաջացման վրա ազդում են սթրեսի հորմոնները՝ ադրենալինն ու նորադրենալինը. որքան դրանք շատ են, այնքան շատ է արտադրվում և գրելինը:

Ջեֆրի Զիգմանի գլխավորությամբ գործող խումբն ուսումնասիրել է տարբեր սթրեսային իրավիճակներում մկների մոտ գրելինի արտադրությունը: Ընդ որում՝ այդ ժամանակ կենդանիներին հասանելի է եղել մեծ քանակությամբ սնունդ: Հետազոտությունը թույլ է տվել պնդել, որ գրելինի բարձր մակարդակը, որը պայմանավորված է եղել սթրեսով, ազդում է մկների ախորժակի վրա: Գիտնականները նաև հայտարարել են, որ քաղցր և ճարպոտ ուտելիքի նկատմամբ հակումներ ունեն երկրի բնակչության մոտ 40%, իսկ յուրաքանչյուր մարդ կյանքում առնվազն մեկ անգամ ցանկացել է սթրեսն ուտելով ճնշել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ