23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ի դեմ «գրոհը» Լենայի ու Արարատի ուսերին է

«Հանրապետական» պատգամավորներին իշխանության կողմը թեքելու ջանքերը շարունակվում են։

Henaran.am-ի տեղեկություններով, «գրոհի» ակտիվ դերակատարների թվում են նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ու ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ Վերջինիս վրա դրված է «Հանրապետական»  կանանց հետ տարվող «աշխատանք» – ը, որը սակայն դեռ անպտուղ է, ՀՀԿ կանայք անսասան են։ 

Ի դեպ, 168 ժամն արդեն գրել էր, որ ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության որոշ գործարար պատգամավորների հետ «համոզելու» ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ են տարվել անձամբ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի գլխավո­րությամբ: Ըստ նույն աղբյուրների վեր­ջինս ԱԱԾ ընդունելությունների տանը հանդիպել Է գործարար պատգամավոր­ներ Աամվել Ալեքսանյանի, Հակոբ Հա­կոբյանի («Կիլիկիա»), Արայիկ Գրիգորյա- նի (Ավշար), Հարություն Կարապողոսյանի (Սնղչի) հետ:

Ըստ թերթի, ԱԺ- լուծարման անհրաժեշտության մասին Փաշինյանի հայարությանը միա­նալուն համոզողների թվում են եղել ՀՀ նախկին ոստիկանապետ եւ Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը եւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ