02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Այն, ինչ կարելի է Յուպիտերին, չի թույլատրվում եզին»

Խոշտանգման կասկածանքով ձերբակալված Թաթուլ Գևորգյանի, Վահագն Միքայելյանի և Սահակ Դավթյանի հարազատները նախօրեին փակել էին Երևան-Սևան մայրուղին և պահանջում էին ազատ արձակել ոստիկաններին` պնդելով, որ նրանք մեղավոր չեն։

Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո գորիսեցիներն էին ոտքի ելել, Ալավերդու պղնձաձուլարանի ու իրենց աշխատատեղերի ճակատագիրը նույն մեթոդով փորձում են փրկել գործազրկության եզրին կանգնած քաղաքացիները, սրանից առաջ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում բնակիչները օրեր շարունակ բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ մի քանի անգամ փակելով միջպետական ճանապարհը և պահանջելով գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը… Օրինակները շատ են։ 

Առիթ ունեցել ենք գրելու, որ Նոր Հայաստանում ճանապարհ են փակում բոլորը, որ ճանապարհ փակելը արդեն արտասովոր չէ, ընդունված մեթոդ է, դե, որովհետեւ հենց այդ ճանապարհով է նոր Հայաստանում իշխանությունը իշխանություն դարձել։

Զարմանալին, սակայն այն է, թե ինչպես է արձագանքում Փաշինյանը այս ամենին։

«Հայաստանում բանը հասել է նրան, որ հարևանը մի ճանապարհ է փակում, մյուսը` մեկ այլ: Ով ինչ խնդիր ունի, ճանապարհ է փակում: Սա, անկեղծ ասած, այնքան էլ ընդունելի չէ»,-նախօրեին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա ասել է, որ ինքը, եթե 10 անգամ փողոց է փակել, հազար անգամ ներողություն է խնդրել բոլոր քաղաքացիներից, ում անհարմարություն է պատճառել, բացատրություն է տվել, ստացել է ժողովրդի թույլտվությունը:

Ստացվում է, իրեն կարելի է, մյուսներին չի կարելի ու չի կարելի նրանց, ում թույլտվությամբ իրեն կարելի էր։ Այսինքն, ժողովրդին, որի անունից խոսում ու իր քաղաքական հաշվարկներով առաջ է շարժվում Փաշինյանը, չի կարելի։ 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ