Տարոնի կադրերով. Ժողովուրդ
Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է իր կողքին պահել Երևանի քաղաքապետարանի «պատմական նմուշ» Կամո Արեյանին: Ասել է թե` Մարությանն առայժմ չի շտապում ազատվել Տարոն Մարգարյանի հնագույն կադրերից: Ըստ օրաթերթի տեղեկությունների` նորընտիր քաղաքապետը որոշել է Արեյանին պահել որպես ինֆորմացիայի աղբյուր: Քանի որ փոխքաղաքապետը երկար տարիներ աշխատել է քաղաքապետարանում, հետեւաբար տեղյակ է ամեն մանրուքից:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ այս պահին պաշտոնական նման տեղեկություն չկա: Նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի կառուցվածքում բացակայում է Կամո Արեյանի կենսագրությունը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: