03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քոչարյանը դիմել է ՔԿ–ին՝ միջնորդելով իրեն տուժողի կարգավիճակ տալ գաղտնալսման գործով

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ հեռախոսազրույցի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ: Այս մասին հայտնել են  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից։

«Միջնորդությունը Քննչական կոմիտե ներկայացվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերեւույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը: Հովհաննես Խուդոյանը գտնում է, որ իրավաչափ կլինի դատավարական կարգավիճակի ճանաչումը, իսկ մերժումը կասկածի տակ կդնի նախաքննության օբյեկտիվությունը»,– հայտնեցին գրասենյակից։

Նշենք, որ այս գործով տուժող են ճանաչվել նաեւ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ