23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դեսպանները ֆուտբոլ կխաղան՝ հանուն խաղաղության /տեսանյութ/

Հայաստանում Իրաքի Հանրապետության Դեսպանությունը «Դիվանագիտական Ակումբ»-ի հետ  համատեղ, առաջին անգամ ողջ տարածաշրջանում հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որի նպատակն է օտարերկրյա դեսպանությունները համախմբել մեկ հարկի տակ և ստեղծել Դիվանագիտական ֆուտբոլային թիմ:

Առաջին ֆուտբոլային հանդիպումը անցկացվելու է «Ամբասադոր» ֆուտբոլային թիմի և ՀՀ  Արտաքին Գործերի  Նախարարության «Դիվանագետ» ֆուտբոլային ակումբի միջև:

«Դիվանագիտական Ակումբի» հիմնադիր Լևոն Դավթյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց՝ խաղը նպատակ է հետապնդվում քարոզել խաղաղությունը սպորտի միջոցով: «Փորձելու ենք աշխարհին կենտրոնացնել ու ցույց տալ, որ բացի քաղաքականությունից մենք փորձում ենք խաղաղությունը քարոզել սպորտի միջոցով»,-ասաց նա:

Ակումբի համահիմնադիր Լիլիթ Ադիբեկյանն էլ ավելացրեց. «Քանի որ 21-րդ դարում խաղաղությունը դեռևս մնում է ամենաարդիական խնդիրը, բնականաբար, ինչ-որ ուժեր պետք է կենտրոնացնենք, որպեսզի տարբեր ձևերով կարողանանք քարոզել այդ գաղափարը: Այսօր առաջին անգամ մի թիմում կհավաքվեն տարբեր երկրների դեսպաններ, և սա աննախադեպ իրավիճակ է, որը երբևէ  չի եղել դեռևս»,-նշեց նա:

Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպան Ալիա Սալմա ալ Զուբեյդին նկատեց՝ սա ազգերը միավորելու հիանալի միջոց է:

Նշենք, որ «Սպորտը հանուն խաղաղության» նախաձեռնության առաջին աննախադեպ ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 19-ին ժամը 19:00-ին՝ «Դինամո» մարզահամալիրի փակ մարզասրահում: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ