10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ թե քառյակ, այլ 4+1. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին մասնավորապես գրում է, որ ոչ մի կասկած չկա`Ռոբերտ Քոչարյանը խաղի մեջ է:Նա նախորդ տարեվերջին միացավ կառավարությանն ուղղված քննադատություններին, հետո ԲՀԿ պատգամավորները սկսեցին պաշտպանել Քոչարյանին, հետո տեղի ունեցավ ՀԱԿ Մարտի 1-ի հանրահավաքը, որտեղ ելույթ ունեցողներից ոչ ոք Քոչարյանի անունը չշոշափեց:

Քառյակի տեղեկացված ներկայացուցիչները կոնֆիդենցիալ զրույցներում խոստովանում են, որ Քոչարյանը գործի մեջ է, բայց ասում են, որ նրան ընկալում են որպես գործին օգուտ տվող: Քոչարյանը օգնական ուժ է` իր կապերով, ազդեցություններով, բայց չի կարող որեւէ քաղաքական հավականություն ունենալ եւ ընդամենը ուզում է աջակցել Գագիկ Ծառուկյանին: 

Սակայն, ըստ թերթի, այս փաստարկին չի կարելի լուրջ վերաբերել: Քոչարյանի ինչին է պետք Գագիկ Ծառուկյանին իշխանության հասցնելը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ