12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Միասեռականության քարոզչությունն արգելող օրենքի ընդունումը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի համար

Հարգելի հայրենակիցներ, սիրելի քույրեր և եղբայրներ

Գիտակցելով, թե Եվրամիության համապատասխան կառույցների կողմից ինչպիսի ճնշումներ են շարունակաբար գործադրվում Հայաստանի Հանրապետության ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանությունների վրա՝ միասեռականների իրավունքների իրավական ամրագրման, պղծությունների քարոզչության նպատակով (ԵԽԽՎ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում, Խտրականության մասին օրենքի նախագիծ, նոր քրեական օրենսգրքի 197 հոդված, ՀՀ-ԵՄ համաձայնագրի 84-85 հոդվածներ):

Միասեռականության քարոզչությունն արգելող օրենքի ընդունումը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի համար: Եվ այսօր մեր դրսևորած քաղաքացիական դիրքորոշումից և ԱԺ պատգամավորների կայացրած որոշումից է կախված, թե որքանով արագ կչեզոքավի մեր ինքնությանը, ազգային-հոգևոր արժեհամակարգին և ավանդական ընտանիքին նետված սպառնալիքը:

Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրը պետք է հստակ որոշում կայացնի, թե ո՞ւմ է ուզում հաճո լինել՝ Աստծո՞ւն, թե՞ մարդուն, քանզի այսպես է ասում ՏԵՐԸ.

«Տղամարդու հետ կնոջ հետ պառկելու պես չպառկես. պղծություն է դա: Եվ ոչ մի անասունի հետ չզուգավորվես՝ նրա հետ պղծվելով. և որևէ կին անասունի առջև չկանգնի՝ նրա հետ զուգավորվելու համար. գարշություն է դա:

Սրանցից որևէ մեկով չպղծվեք, որովհետև այս ամենով պղծվեցին այն ազգերը, որոնց ձեր առջևից պիտի քշեմ: Եվ այն երկիրը պղծվեց, և ԵՍ նրա անօրինությունը նրա վրա պիտի հատուցեմ, և այն երկիրն իր բնակիչներին դուրս պիտի փսխի: Իսկ դուք ԻՄ կանոններն ու դատաստանները պահեք, և այս պղծություններից ոչ մեկը չանեք՝ ո՛չ ձեր երկրացին, ո՛չ ձեր մեջ պանդխտացող օտարականը: Որովհետև ձեզանից առաջ եղած այն երկրի մարդիկ արին այս բոլոր պղծությունները, և երկիրը պղծվեց. Որ այն երկիրը ձեզ էլ դուրս չփսխի՝ երբոր դուք նրան պղծեք, ինչպես որ ձեզանից առաջ եղած ազգերին պղծեց: Որովհետև ամեն ոք, ով որ այս բոլոր պղծություններից մեկն անելու լինի, այդ անող անձինք իրենց ժողովրդի միջից պիտի կորչեն: Եվ ԻՄ հրամանները պահեք, որ ձեզանից առաջ գործված պիղծ սովորություններից չանեք, և նրանցով չպղծվեք. Ես եմ ՏԵՐԸ՝ ձեր Աստվածը»:

Ղևտացիներին 18:22-30

Կարինե Եսայան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ