03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Շարմազանովը արձագանքել է թուրքական մամուլում տարածված լուրերին

Անթալիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն արձագանքել թուրքական է մամուլում տարածված այն լուրերին, թե իբր Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում վեճ է ծագել իր եւ Թուրքիայի խորհրդարանի նախագահի միջև:

«Տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Իմ ելույթից հետո մեկ ժամից ավելի եղել եմ դահլիճում, ոչ Ասադովը, ոչ Յըլդըրըմը չեն արձագանքել իմ հայտարարությանը: Յըլդըրըմի եւ իմ միջեւ վեճ չի եղել: Դահլիճից դուրս եմ եկել բացառապես Կիպրոսի խնդրի հետ կապված, դրանից հետո կամ նիստից հետո, եթե իրենք որոշել են արձագանքել, դա իրենց խնդիրն է: Ի տարբերություն իրենց, ես բոլորի աչքերին նայելով եմ արտահայտվել, տեղյակ չեմ՝ ինձնից հետո խոսել են, թե՝ ոչ: Այս պահին եւս գտնվում եմ Թուրքիայում:
Երեկոյան մասնակցել ենք պաշտոնական ընդունելությանը: Այնտեղ եւս որեւէ մեկը ինձ որեւէ մեկը չի հակաճառել ասել: Հետեւաբար, վեճի մասին լուրերը հերքում եմ, քանի որ վեճը լինում է, եթե երկու կողմերը ներկա են լինում:
Ինչ վերաբերում է հայտարարության տեքստին, դա լկտի սուտ է, հայտարարության տեքստի ժամանակ բոլորս այնտեղ ենք եղել, ես եւս ստորագրել ու քվեարկել եմ»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ