29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը կլրամշակվի եւ կներկայացվի կառավարության հաստատմանը

     Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (ՀԶԾ) համակարգող խորհրդի նիստը: Ներկայացվել են ՀԶԾ վերանայման գործընթացներն ու կատարված աշխատանքները, ՀԶԾ հիմնական սկզբունքներն ու ուղղությունները:

     Նիստի մասնակիցները, այդ թվում քաղաքացիական հասարակության եւ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչները, ներկայացրել են տարբեր առաջարկություններ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

      Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին, հաշվի առնելով հնչած առաջարկությունները, հնարավորինս սեղմ ժամկետներում լրամշակել ծրագիրը, որից հետո ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը: 

   Ամփոփելով նիստի արդյունքները՝ վարչապետը նշել է. “Այս հավակնոտ  փաստաթղթի ընդունմամբ պայմանավորված է մի շարք ծրագրերի իրականացումը: Ծրագիրը համապարփակ է եւ արտահայտում է կառավարության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ աշխատատեղերի ստեղծում, արտահանմանը միտված արդյունաբերական ակտիվ քաղաքականության իրականացում, փոքր եւ միջին բիզնեսի զարգացում, որն ունի նաեւ քաղաքական բովանդակություն, տարածքների համաչափ զարգացում, սոցիալական, դեմոգրաֆիական խնդիրների լուծում, գիտության եւ կրթության ոլորտի զարգացում:

Փաստաթղթում նկարագրված է նշված բնագավառների ուղղությամբ կառավարության քաղաքականությունը եւ այն, թե ինչպես ենք այդ ոլորտներում իրականացնելու բարեփոխումներ”:   

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ