23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարմիր դիպլոմավոր «սպիտակը» ընկել է «անգրագետ սեւերի» հետեւից. Հրապարակ

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ «Սբ Գրի­գոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ժամանա­կավոր պաշտոնակատար Սրման Հովակիմյանը, չսպասելով տնօրենի համար մր­ցույթի ավարտին, արդեն իսկ հիվանդանո­ցի բոլոր աշխատողներին աշխատանքից ազատման ծանուցագրեր է բաժանել՝ թվով 1600 աշխատողի: Թերթի հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Ձեր ասածն իրականությանը չի համապատասխանում, աշխատանքից ազատվում են նրանք, ովք­եր չեն համապատասխանում աշխատան­քային չափորոշիչներին: Եթե ձեր հարազա­տը վերակենդանացման բաժանմունքում է, բայց այնտեղ հերթապահություն է իրակա­նացնում ուռոլոգը, դա նպատակահարմար է, եւ կամ՝ օրական հինգ ծնունդի դեպքում չորս մանկաբարձը նպատակահարմար է:

Ի դեպ, տեղեկացնեմ, որ կրճատումները չեն կարող գերազանցել աշխատողների 10 տոկոսը, այլապես, Աշխատանքային օրենսգրքով պայմանավորված, պետք է դիմել համապատասխան մարմնին՝ այդ 10 տոկոսին աշխատանքով ապահովելու համար»:

ԲԿ-ի ենթակայության պոլիկլի­նիկայի նորանշանակ տնօրենի հետ կար­ծես նույնպես խնդիրներ ունեցաք: «Նախ՝ նա տեղափոխվել է այլ աշխատանքի, խնդիրներ չեն եղել: Եվ ապա՝ ես ունեմ հետեւյալ սկզբունքը՝ աշխատողը պետք է համապատասխանի ներկայացվող խստագույն պահանջներին: Բացառում եմ, որ պրոֆեսիոնալ մարդիկ իմ կողմից ազատվեն գործից»:

Ասում են, Ձեր՝ հի­վանդանոցի տնօրեն դառնալու հարցում նշանակալի է եղել Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն Նարեկ Վանեսյանի դերակատարությունը, որն էլ իր հերթին մտերիմ է առողջապահության նախարարի հետ:

«Սխալ է Ձեր հարցն ամբողջովին՝ իմ կարիերան մեկ մարդու հետ կապելուն առնչվող. Նարեկն իմ համակուրսեցին է, ես իր հետ մտերիմ եմ, ինչպես մնացած հա­մակուրսեցիներիս հետ: Մի մոռացեք նաեւ, որ ես բժշկականն ավարտել եմ կարմիր դիպլոմով»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ