19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ճանապարհները փակ են, լայվը՝ կա. Գորիսի մանկավարժները՝ վարչապետի մեթոդով, վարչապետի դեմ

Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի կոլեկտիվը փակել է Կապան-Գորիս-Երևան միջպետական մայրուղին: Նրանք պահանջում են նորանշանակ տնօրեն Շուշան Հովսեփյանի հրաժարականը:

Դպրոցի 32 աշխատակիցներ համաձայն չեն տնօրեն Շուշան Հովսեփյանի նշանակման հետ եւ դիմել են ՀՀ վարչապետին ու ԿԳ նախարարին: Իրավիճակը ուղիղ հեռարձակվում  է  Goris Today-ով:

Ասել է թե՝ պահպանվում են ժանրի բոլոր կանոնները՝ ճանապարհները փակ են, լայվ հեռարձակումը՝ կա: Գուցե դպրոցի ուսուցիչներն իսկապես ճիշտ են, գուցե տնօերն Հովսեփյանն իսկապես իր տեղում չէ, գուցե՝ ոչ:

Այս դեպքում էականն այս խնդիրը չէ, թեեւ, կրթական հաստատությունում կոլեկտիվի ու տնօրենի միջեւ գոյություն ունեցող հակամարտությունն իրականում չափազանվ կարեւոր խնդիր է, բայց տվյալ իրավիճակում, երբ խնդրի լուծման այլ տարբերակները մի կողմ դնելով, մանկավարժն է դուրս գալիս փողոց ու ճանապարհ փակում, մեկ այլ էական ու ոչ պակաս կարեւոր խնդիր է առաջանում՝  արդյո ՞ք պայքարի այլ տարբերակ, այլ ճանապարհ ու միջոց չկա, արդյո ՞ք ամենաաշխատող ճանապարհը փողոցն է, փակ ճանապարհները…ոչ թե՝ օրենքը:

Թերեւս այս կանխավարկածից ելնելով են մանկավարժները միջպետական ճանապարհը փակել: Չէ՞ որ վարչապետն էլ էր ճանապարհներ փակում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ