24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աննա Հակոբյանի կոնցեպտն արդեն տարբերվում է վարչապետի ասածից. Լարիսա Ալավերդյան

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ դեռ 90-ականներից ՀՀ իշխանություններն Արցախի հարցը սխալ հունի մեջ են մտցրել.

«Կյանքում չեք լսի, որ ես ասեմ՝ ղարաբաղյան կոնֆլիկտ։ Կոնֆլիկտաբանության լեզուն ենթադրում է փոխզիջում, որովհետև երկու կողմն էլ մեղավոր են։ Դուք լսե՞լ եք՝ հրեաներին և նացիստներին առաջարկեն իրենց կոնֆլիկտը լուծել փոխզիջումներով, դուք լսած կա՞ք դրա մասին։ Չեք լսել, որովհետև դա կոնֆլիկտաբանության մեջ չի դիտարկվում, այլ՝ ցեղասպանագիտության։ Սերժ Սարգսյանն ասել է՝ Ցեղասպանություն։ Մինչ այդ էլ Ռոբերտ Քոչարյանը 2004թ. ասել է, որ Արցախն ուղղակի չի կարող ենթարկվել Ադրբեջանին։ Բայց որևէ մեկը չի փոխել այն հունը, որը դրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Իրենք դա են համարել ճիշտ»։

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ սեղանի վրա հայտնվել է մի փաթեթ, որն 90-ականներից սկսած հարցը սխալ հունի մեջ դնելու արդյունքն է. «Այդտեղից կարելի է դուրս գալ։ Արցախն ամբողջովին ընդունում է, որ, եթե մենք չհանենք այդ հունից և չընդունենք, որ դա ցեղասպանական գործողություն է, ցեղասպանության վտանգի տակ հայտնված ժողովուրդ է, այստեղ ամենևին այլ դաշտի, այլ մեթոդների մասին է խոսքը, մենք չենք դուրս գալու այս փակուղուց։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես դա ասաց այդ բարձր ամբիոնից, խնդիրը պետք է լուծվի այս հունի մեջ։ Բայց մինչև չտեսնենք, որ փաթեթի մեջ, բանակցությունների մեջ չի փոխվում հենքը, բառապաշարը, դա ոչինչ չի տա»։

Նրա դիտարկմամբ՝ կարևոր է, թե ինչ գործիքակազմ կգտնեն, որ այդ պարզ ճշմարտությունը դառնա հայկական կողմի դիվանագիտությունն ու քաղաքականությունը և արտացոլվի փաստաթղթերում. «Մյուս շերտերում ուրիշ բաներ են կատարվում, օրինակ՝ վերադարձվում են առաջին նախագահի ժամանակ գործող քաղաքագիտական կամ դիվանագիտական կադրերը։ Ես չգիտեմ՝ փոխվե՞լ են այդ կադրերը, նրանց գաղափարախոսությունը, թե՞ ոչ։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ ասածն ու կադրայինը փոքր-ինչ տարբեր են»։

Ալավերդյանը նաև նկատեց, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոչերը հակասում են Փաշինյանի հայտարարություններին. «Ի՞նչ է նշանակում՝ դիմել բոլոր կողմերին՝ վայր դնել զենքերը, ես դա չեմ հասկանում, որովհետև դա ոչ թե կոնֆլիկտ է, ոչ թե արդեն ճանաչված երկրի բաժանում է, այլ Ադրբեջանի հավակնությունն է՝ զուտ տարածքների վերաբերյալ։ Աննա Հակոբյանի կոնցեպտն արդեն տարբերվում է վարչապետի ասածից։ Ես դժվար եմ պատկերացնում, որ հայ տիկինը դեմ գնա ամուսնու գաղափարախոսությանը, բայց այստեղ այդ խնդիրը կա։ Ամեն շաբաթ մենք զոհ ունենք սահմանին, դրա մասին չի ասվել ոչ մի ամբիոնից, ոչ մյուս»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ