08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Կունենանք այլընտրանք և իշխանություն, ընդդիմություն չենք ունենա

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ֆինանսաբյուջետային հարցերով  մշտական հանձնաժողովի նախագահ՝ Գագիկ Մինասյանը  “Հենարան” մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ խոսեց երկու այս պահին կարևորվող հարցերի  մասին` կենսաթոշակային համակարգի շուրջ գործընթացի և ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացների մասին, որոնք ըստ պատգամավորի  շաղկապված են:

“Համախմբման գործընթացը, որ առկա է, նոր չէ, երկու տարի առաջ այդ գործընթացն արդեն սկսվել էր: Հիմա ըստ էության նոր թափ է առնում այդ գործընթացը, ես ողջունում եմ ցանկացած քաղաքական համախմբում, լինի դա իշխանական թևում, թե ոչ իշխանական: Մանավանդ,  որ դա լինում է սիրահոժար ձևով, առանց որևէ մեկի կամքի վրա բռնանալու”,-նկատեց Մինասյանը հավելելով.”Մեր քաղաքական ուժերը այլընտրանք քաղաքական ուժին կտեղափոխեն ընդդիմադիր դաշտ կամ հակառակը՝ ընդդիմադիր ուժերը կդառնան այլընտրանք: Ես չեմ բացառում, որ մեր երկրում կձևավորվի մի դաշտ, ուր կունենանք այլընտրանք և իշխանություն և չենք ունենա ընդդիմություն:  Այլընտրանքի ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ ինքը ընդդիմություն չի դառնա”:

Խոսելով մարտի 28-ի կայանալիք հանրահավաքին՝ ՀՀԿ պատտգամավորը կանխատեսեց, որ դեռ շարունակվելու է կառավարության հրաժարականի պահանջի քննարկումը:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ