08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԱԱԾ- ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով հանձնաժողովի նիստերը դռնփակ կլինեն

ԱԱԾ- ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով հանձնաժողովի նիստերը դռնփակ կլինեն։ Քիչ առաջ այս մատին աշխատակարգային քննարկումիգ հետո հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը։ Նա ասաց, որ հանձնաժողով են հրավիրվելու պաշտոնատար անձ հանդիսացող եւ չհանդիսացող անձինք, ովքեր հանձնաժողովին կարող են հայտնել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Այս անձանց մասնակցությամբ հանձնաժողովի նիստերը դռնփակ կարող են լինել։ Պաշտոնատար անձանց մասնակցությամբ նիստերը կլինեն բացառապես դռնփակ։ Փորձագետների մասնակցությամբ նիստերը կարող են բաց լինել։ Հանձնաժողովի անդամները լրագրողներին տեղեկություններ տալու իրավունք չունեն, դա քրեորեն պատժելի է։ Հանձնաժողովի որոշումների վերաբերյալ հաղորդագրություններ կտարածվեն։ Հանձնաժողովը առաջնահերթ կքննարկի գաղտնալսման խնդիրը, ապա արդարադատությանը խոչընդոտելու խնդիրը։ Հարցումներ կուղարկի իրավասու մարմիններին, թե անկախությունից ի վեր ՀՀ օրինական կարգով գաղտնալսող ինչ սարքեր են ներկրվել, կան արդյոք ապօրինի ներկրման դեպքեր։ Ելնելով որոշ անձանց զբաղեցրած պաշտոնից, ում ինքնությունը բացահայտման ենթակա չէ, նրանց մասնակցությամբ նիստերը բացարձակ փակ կլինեն։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ