10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Թուրքերը հերթական անգամ իրենց ստոր դեմքը ցույց տվեցին, հարյուր տարվա մեջ երրորդ անգամ հայաթափելով Քեսաբը”

 Բլոգեր Տիգրան Քոչարյանը անդրադարձել է Քեսաբի հայաթափմանը: Նա իր պատին այսպիսի գրառում է տեղադրել. “Թուրքերը հերթական անգամ իրենց ստոր դեմքը ցույց տվեցին, հարյուր տարվա մեջ երրորդ անգամ հայաթափելով Քեսաբը:

Իսկ մենք էլի էշի ականջով քնած ենք մնացելու ձեն-պտուն չենք հանում: Ասադի եղբայրն ա գնում զոհվում Քեսաբի համար մղվող մարտում, իսկ Հայաստանի պաշտոնական օղակներում քար լռություն է տիրում:

Էս էլ կմարսենք, ու հետո էլի մեր որոշ հայերը ուրախությունով Ստամբուլներով կֆռֆռան, ու հայ-թուրքական բարեկամության թեմայով մի քանի երեսունական արծաթով կոգեշնչվեն: Օֆֆֆֆֆ…..”,-գրել է բլոգերը:

Հիշեցնենք, մարտի 21-ի վաղ առավոտյան թուրքական զինված խմբավորումներն անցել էին սիրիական սահմանը եւ հարձակվել Քեսաբի հայաբնակ շրջանի վրա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ