Լեւոն Արոնյանը ետ է մնում Անանդից
Խանտի Մանսիսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր հանգստի օր է: Երեկ Արոնյանը ցավալի պարտություն կրեց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովից, ում հաղթել էր առաջին շրջանում: Անանդը հաղթեց Տոպալովին, եւ այժմ Արոնյանը նրանից ետ է մնում 1 միավորով: Մրցաշարում հաղթելու համար Արոնյանը պետք է շրջանցի Անանդին 0.5 միավորով, քանի որ հավասար միավորների դեպքում Անանդը ունի առավելություն միմյանց միջեւ պարտիաներով:
Մրցաշարի ավարտին մնացել է 5 տուր: Վաղվա պարտիաներում կհանդիպեն հետեւյալ զույգերը. Արոնյան-Տոպալով, Անանդ-Մամեդյարով, Կարյակին-Անդրեյկին, Կրամնիկ-Սվիդլեր: