26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առավոտյան անհանգստացնող գլխացավի առաջացման հիմնական պատճառները

Գլխացավերը հաճախ անհանգստացնում են 25 տարեկանից բարձր անձնանց: Բժիշկները վստահեցնում են, որ ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել այս խնդիրը, քանի որ այն կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գլխացավերի 5 հիմնական պատճառները:

1.      Քնի պակաս

Օրգանիզմի անխափան աշխատանքի համար մարդը պետք է օրական քնի 7-8 ժամ: Ընդ որում՝ քունը պետք է լինի հանգիստ և չընդհատվի:

2.      Չափազանց երկար քուն

Օրական 9 ժամից ավել քնելու դեպքում օրգանիզմում նվազում է սերոտոնինի մակարդակը: Որպես կանոն՝ սա տեղի է ունենում հանգստյան օրերին, երբ մարդը սովորականից երկար է քնում:

3.      Էնդորֆինի պակաս

Էնդորֆինի՝ երջանկության հորմոնի պակասի հետևանքով ոմանց մոտ նույնիսկ կարող է միգրեն առաջանալ, իսկ էնդորֆինի մակարդակը բարձրացնելու լավագույն միջոցը քնելուց առաջ սեքսով զբաղվելն է:

 4.      Ալկոհոլ

Երեկոյան օգտագործած ալկոհոլը կարող է դառնալ առավոտյան գլխացավի պատճառ, ուստի նման տհաճ հետևանքներից խուսափելու համար կա՛մ հարկավոր է հրաժարվել ալկոհոլից, կա՛մ մեղմել ցավը դեղահաբերի օգնությամբ:

5.      Խռմփոց

Խռմփոցը վկայում է քնի օբստրուկտիվ ապնոէի մասին: Սովորաբար խռմփոցի հետևանքով գիշերը մարդու մոտ առաջանում է թթվածնային քաղց, հևոց, շնչառության ժամանակավոր կանգ և որպես այս ամենի հետևանք՝ ուժգին գլխացավ:

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ