19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Կատուն թմրանյութեր է բերել իր տիրոջը

Մեծ Բրիտանիայում կատուն իր տիրոջը թմրանյութերով լի տոպրակ է բերել: Այդ մասին գրում է BBC News-ը:

Դեպքը տեղի է ունեցել Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Բրիսթոլ քաղաքում: Էյվոն և Սոմերսեթ շրջանի ոստիկանությունը Twitter-ում պատմել է արտասովոր կանչի մասին: Քաղաքի բնակիչներից մեկը հայտարարել է, որ իր կատուն իրեն ինչ-որ հաբերով լի տոպրակ է բերել, որոնք թմրանյութեր են հիշեցնում:

Ոստիկանները ժամանել են և դեպքի վայրում հայտնաբերել թմրանյութերով տոպրակի շուրջ պառկած կատվին: Ոստիկանության ներկայացուցիչները դեռ չեն կարող ավելի հստակ ասել, թե ինչ նյութեր է հայտնաբերել կատուն, սակայն կասկածում են, որ դրանք A դասի թմրանյութեր են (այդ շարքին են պատկանում հերոինը, կոկաինը, մետադոնը, մետիլտիոամֆետամինը, ԼՍԴ-ն և էքսթազին): Հաբերը ուղարկվել են փորձաքննության:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ