05 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոստիկանության օպերատիվ շտաբում ստացվել է խախտումների վերաբերյալ 93 տեղեկություն

Մինչեւ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մեկնարկը, ժամը 8.00-ն, ոստիկանության օպերատիվ շտաբում ստացվել է խախտումների վերաբերյալ 93 տեղեկություն, 21-ը վերաբերվել է ընտրողներին կաշառք տալուն, բարեգործական արգելքի խախտմանը, ընտրողների ազատ կամքի սահմանափակմանը։ Այս մասին քիչ առաջ ԿԸՀ լրատվական կենտրոնից տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետի աշխատակազմի ղեկավար Մերուժամ Հակոբյանը։ Նրա խոսքով, դեպքերից 17-ը վերաբերել են ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը լրագրողի եւ 1-ը իշխանության ներկայացուցչի աշխատանքը խոչընդոտելուն։ Դեպքերից 2-ը վարչական խախտում են եղել։ 3 դեպքով քրեական գործ է հարուցվել, 2-ը նախաքննական մարմին է ուղարկվել, 9-ի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, 53-ը ստուգման փուլում են։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ