14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սառը ջրում լողալը բուժում է ընկճախտը. գիտնականներ

Լոնդոնի Համալսարանական քոլեջի բժիշկ Քրիս վան Թուլեքենը Փորթսմութի համալսարանի երկու գիտնականների համահեղինակությամբ լուսաբանել է խորը ընկճախտով և անհանգստությամբ տառապող կնոջ դեպքը, ով լողալով սառը ջրում, միանգամից սկսել է լավ զգալ իրեն: Այդ մասին գրում է Medical Xpress-ը:

Գիտնականները նկարագրել են 24-ամյա Սարայի մասին, ով 17 տարի շարունակ հակադեպրեսանտներ է ընդունել: Բժիշկների հսկողությամբ նա սկսել է լողալ սառը ջրում և մի քանի շաբաթ անց նրա վիճակը այնպես է լավացել, որ կինը նույնիսկ հրաժարվել է դեղահաբերից: Սարան զբաղվում է լողով արդեն երկու տարի:

Կնոջ բուժման պատմությունը գիտական աշխատանքի հիմք է հանդիսացել, որը միտված է ցույց տալու այն փաստը, որ սառը ջրի մեջ լողալը կարող է օգնել համապատասխան ախտորոշմամբ տառապող բոլոր մարդկանց:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ