01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նաիրա Զոհրաբյանի դեմ ուղղված գործողությունները իրականացնում են նախարարությունների աշխատակիցներ

ԲՀԿ-ն չի սկսել սև փիառ իրականացնել, այս ամենը եղել է արձագանք՝ օրեր շարունակ սոցցացներում իրականացված կոնկրետ տեղեկատվական ռեկետի, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարությանը։
 
«Օրեր շարունակ մարդկանց անձնական մեսիջների միջոցով՝ Ֆեյսբուքով և Ինստագրամով, գրվել են մեսիջներ՝ չընտրել Նաիրա Զոհրաբյանին։ Եթե նման բաներ օրեր շարունակ լինում են, բնական է, որ պետք է ունենան արձագանք», — նշեց նա։
 
Տոնոյանը նշեց, որ իրենք ունեն կոնկրետ փաստեր, որոնք առաջիկայում կներկայացվեն եվրոպական կառույցներին։ Տոնոյանը նաև նկատեց, որ քաղաքապետի իրենց թեկնածուի դեմ ուղղված գործողությունները իրականացվում են նախարարությունների աշխատակիցների կողմից, որոնց վերաբերյալ ևս կան փաստեր, և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ համատարած ատելություն են քարոզում Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ