23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նամակ Ալիեւին` հոգեբուժարանից

Ադրբեջանում մարդասպան Ռամիլ Սաֆարովին փառաբանելու փորձերն արդեն աբսուրդի են հասնում:

Բաքվի համար 1 հոգեբուժարանի ղեկավարությունը եւ աշխատակիցները նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում իրենց ուրախությունն ու գոհունակությունն են հայտնում վերջինիս հանցագործ Սաֆարովին ներում շնորհելու համար:

Նրանք նշում են, որ Ալիեւի որոշման մասին լուրն ընդունել են “երջանկության արցունքներով”  եւ որ աջակցում են Ալիեւի վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունը` ընդգծելով, որ նա Հեյդար Ալիեւի քաղաքական կուրսի արժանի հետեւորդն է:

Ամենազարմանալի փաստը, որը գրված է հոգեբուժարանի աշխատակիցների նամակում, հետեւյալն է. “Մենք կարծում ենք, որ Սաֆարովի վերադարձը հայրենիք հաստատում է այն փաստը, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը մոտ ապագայում կիրականացվի”:

Ակամայից կասկածում ես` իսկ գուցե նամակի հեղինակը ոչ թե հոգեբուժարանի ղեկավարությունն է, այլ` այնտեղ բուժվողները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ