Համազգային ապաշխարության պետք ունենք
Ոչ միայն անցյալում, այսօր էլ
Ապաշխարությունը ճանապարհ է, որ մեղքի մեջ ընկածներս Աստծուն թիկունք դարձրած դիրքից կրկին աչքերին նայող վիճակի գանք: Այն դառնում է պատրաստություն Քրիստոսի Մարմնի եւ Արյան ճաշակման, որպեսզի մեղքերի թողության, Աստծո հետ հաշտության եւ Սուրբ Հոգու շնորհաբաշխման տեսքով ապաշխարության պտուղներն ունենանք:
Խաչվերացի տոնի շաբաթապահքն է՝ ապաշխարության շրջան: Խաչը տառապանք ու մահ էր, հիմա կյանք է ու հարություն: Խաչը վեր բարձրացնելու եւ պարծենալու (Գաղատ.6.14) համար մահվան գուբն իջած ու հարության առաջնեկ եղած ՔՐԻՍՏՈՍԻՆ ՃԱՆԱՉԵԼ Է ՊԵՏՔ:
Մենք դեռ համազգային ապաշխարության պետք ունենք՝ պարծենկոտ «քրիստոնյայից» ԱՊՐՈՂ ՔՐԻՍՏՈՆՅԱ դառնալու համար:
Տեր Նշան քահանա Ալավերդյան