23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչպես օգտագործել գերչակի յուղը՝ վարսերը, հոնքերն ու թարթիչները խնամելու համար

Գերչակի յուղն օգտագործվում է մրսածության ու փորկապության բուժման համար, սակայն այն նաև հիանալի միջոց է, որն օգնում է ազատվել մազերի հետ կապված խնդիրներից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս յուղի օգտագործման երեք պարզ միջոց, որոնք թույլ կտան ձեռք բերել առողջ ու գեղեցիկ վարսեր, թավ հոնքեր և երկար ու խիտ թարթիչներ:

1.      Հոնքեր

Գերչակի յուղը հիանալի միջոց է թավ ու գեղեցիկ հոնքեր ձեռք բերելու համար, քանի որ այն սնուցում է մազերն ու խթանում դրանց աճը: Պարզապես հարկավոր է երեկոյան լվանալ դեմքը և բամբակյա սկավառակի օգնությամբ մի փոքր գերչակի յուղ քսել հոնքերին: Դրական փոփոխությունները նկատելի կլինեն ընդամենը մի քանի օրից: Ընդ որում՝ հոնքերը ոչ միայն կդառնան ավելի թավ, այլև ձեռք կբերեն ավելի մուգ երանգ ու առողջ փայլ:

2.      Վարսեր

Գերչակի յուղը կարելի է օգտագործել նաև որպես վարսերի կոնդիցիոներ: Այն հարուստ է Օմեգա-9 ճարպաթթուներով և լինոլաթթվով, իսկ այս նյութերը կանխում են վարակումները, որոնք կարող են բացասաբար ազդել մազերի աճի վրա: Այս յուղը ներծծվում է գլխամաշկի և վարսերի մեջ, ինչի շնորհիվ կարող է հասնել նաև մաշկի ծակոտիներին ու մազարմատներին: Գերչակի յուղը կօգնի կանխել մազաթափությունը (ալոպեցիա) և կնպաստի նոր առողջ վարսերի աճին: Նման արդյունքի հասնելու համար պարզապես հարկավոր է վարսերին պարբերաբար մի փոքր գերչակի յուղ քսել: Բացի այդ, այս յուղն օժտված է ևս մի օգտակար հատկությամբ. այն դարձնում է վարսերն ավելի փայլուն ու հարթ:

3.      Թարթիչներ

Գերչակի յուղը շատ օգտակար է նաև թարթիչների համար՝ հատկապես, եթե դրանք շատ բարակ են ու կարճ: Հարկավոր է մի փոքր յուղը մատներով զգուշորեն քսել թարթիչներին և մի փոքր մերսել: Շատ կարճ ժամանակ անց թարթիչները կդառնան ավելի հաստ, երկար ու խիտ: Սակայն այս մեթոդը կիրառելիս հարկավոր է շատ ուշադիր լինել, որպեսզի յուղը ոչ մի դեպքում չլցվի աչքերի մեջ:

Նյութի աղբյուրը՝ healthhacks.me

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ