24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության եւ մարդու իրավունքների պաշտպանվածության խնդրով ԱԺ Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատվեց

Քիչ առաջ խորհրդարանը հաստատեց ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը: Հանրապետական խմբակցությունը հանձնաժողովում կունենա 5, Ծառուկյան դաշինքը՝ 3,  Ելքը՝ 2 եւ ՀՅԴ-ն ՝ 1 տեղ:

Որոշումն ընդունվեց  47 կողմ ,  14 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնել էր, որ Հայաստանի Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է իրեն՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։

Հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով: Առիթը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսման փաստն էր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ