24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որ Քոչարյանի խոսքերը, թե մենք ունենք զոհեր, հիմնավորվի. ՀՔԾ պետ

«Մարտի 1-ի դեպքերին Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները մշուշոտ էին, այսօր կարող ենք ասել, որ նա սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ այդ մասին ունեն հստակ ապացույցներ։

«Նա սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Քոչարյանը արտակարգ դրություն էր մտցրել, սակայն, որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար։ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք ունենք զոհեր, հիմնավորվի։ Դա նախաքննությամբ հիմնավորվել է։ Այս նորությունն արդեն բավարար է, որ իմ և պարոն Վանեցյանի դեմ իսկական որս սկսվեր։ Այդ պատճառով չէինք հրապարակում այս նորությունը»,-ասաց նա։

ՊՆ պահեստից, ըստ նրա՝ «ստացվել են մեծ քանակությամբ զինվորական հագուստներ, որոնք բաժանվել են օլիգարխների թիկնազորին, որ զինծառայողներից չտարբերվեն և պրովոկացիաներ անեն»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ