25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես պետության շնորհիվ ակամա դառնում եմ մարդասպան. Շաքարային դիաբետով հիվանդը ահազանգում է

Հիվանդները ահազանգում են Թավշյա հեղափոխությունից հետո պետությունը օրինականացնում է շաքարային դիաբետով հիվանդների մահվան դատավճիռը:

Շաքարային դիաբետով հիվանդ Լևոն Քոչարյանի խոսքով՝ նախկինում  դեղորայք է ստացել պոլիկլինիկայից՝ պետպատվերով;  Մինչև թոքախտով վարակվելը ինսուլինը, որը ստանում էր ինքը՝ օգնում էր, վարակվելուց և բուժում ստանալուց հետո իրավիճակը մի փոքր փոխվել է:

Դեղորայքի անվճար մատակարարումը դադարելուց հետո դիմել է Առողջապահության նախարարություն, որից ստացել է պատասխան գրություն, որ դեղորայքավ իրեն պետք է ապահովի Գրիգոր Լուսավորիչ պոլիկլինիկայի տնօրինությունը:

Լևոն Քոչարյանի թոշակը չի բավարարում դեղորայքի գնման համար, նշում է՝  դեղորայք գնելով ինքը իրեն մատնում է սովի, ինչի արդյունքում էլ ավելի է վատանում ինքնազգացողությունը և ավելանում է թոքախտի վարակ հանդիսանալու պատճառը. «Ես պետության շնորհիվ ակամա դառնում եմ մարդասպան ես դա չեմ ուզում»,-ասաց նա:

Հրապարակախոս Խաչատուր Խաչատրյանը թեմային անդրադառնալով  ընդգծեց, ինքը այս ամենի մասին ահազանգում է ոչ միայն իր ընկերոջը օգնելու համար, այլև լուծելու շատ ու շատ մարդկանց խնդիրները, ովքեր կկանգնեն այս խնդրի առաջ և ինչու ոչ նաև առողջ մարդկանց վարակման վտանգի առաջ չկանգնեցնելու համար. « «Հայկական ժամանակ» թերթում տպագրված «Քայլող վարակ» հոդվածից հետո Լևոն Քոչարյանին կանչել և տվել են այդ դեղորայքը: Ուրեմն հանսում է չէ՞ որ տվել են»,-արձանագրում է հրապարակախոսը և  զարմանում՝  ինչո՞ւ են նորից չեղյալ համարել այդ  գաղափարը, «ԱԺ նախագահ արա Բաբլոյանը կտրել հանել է արտոնյալ անվանական դեղորայքային ցանկից օգտվողներին  և այսօրվա դրությամբ մարդը չգիտի ուր դիմի»:

Հրապարակախոսը հղում է անելով  հեղափոխությանը ասաց. «Եթե այս հեղափոխությունը չպիտի ինչ-որ բանով օգնի, որ առաջ գնանք, ուրեմն ինչի համար էր:  Այլ օրենքներ են ընդունում, դրանց համար կա ժամանակ, իսկ հիվադության համար չկա»,-շեշտեց Խաչատրյանը:

Առավել մանրամասն տեսանյութում՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ