Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումներով ապացուցում է, որ իր պատկերացումը պատերազմն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման
Գերագույն հրամանատարի կարևորագույն հատկությունը և հմտությունը դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, զինված ուժերին համախմբելու կարողությունն ու ընդունակությունն է:
Այս մասին «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես կարծում եմ, որ սա այսօր մեր ռազմաքաղաքական ամենակարևոր առավելություններից մեկն է, որին ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությունը, ինչն էլ ուժեղ և մարտունակ բանակի առավելությունն է:
Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումներով ապացուցում է, որ իր պատկերացումը պատերազմն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման»,-հավելել է նա:
Ըստ վարչապետի՝ սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև ողջ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի՝ տալու անհրաժեշտ հակահարված, և որ որևէ մեկը չի կարող մեզ հետ խոսել սպառնալիքների, հարկադրանքների, ուժի լեզվով:
«Մեր զինվորներին ուզում եմ ասել՝ դուխով»,-ասել է Ն. Փաշինյանը: