28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանի ու Սեֆիլյանի վերաբերյալ հարց չի քննարկվել

՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջայանը տեղյակ չէ, որ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների հետ հանդիպմանն իրենց առջև պայման է դրվել պատգամավորների կողմից, որ մարտի 22-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ բեմում չպիտի լինեն ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը և ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

՛՛Համենայնդեպս ես տեղյակ չեմ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով. ՛՛Բայց չի եղել նման բան, որ մենք մի բան առաջարկենք, իրենք մերժեն՛՛:

՛՛Դեմ եմ՛՛-ի մեկ այլ անդամ Դավիթ Մանուկյանը, ով մասնակցել է հանդիպմանը, հերքեց այս տեղեկությունը: ՛՛Ես չեմ հասկանում՝ նման լուրերի տարածման աղբյուրը որն է, մենք հերքում ենք ամենայն պատասխանատվությամբ ՛՛,-ասաց նա:

Հարցին, այսինքն` նման հարց չի քննարկվել հանդիպման ժամանակ, նա պատասխանեց, որ քանի որ իրենք են կազմակերպիչը, իրենք էլ որոշում են՝ ով է լինելու բեմում, և նման հարց չի քննարկվել: Մանուկյանը շեշտեց, որ քանի որ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները ցանկություն ունեին ելույթ ունենալու, իրենք էլ դեմ չէին, քննարկել են այդ հարցը:

Մեր զրուցակիցները տեղեկացրին, որ այս պահին հստակ որոշված չէ, թե ով է լինելու հարթակում մարտի 22-ին: ՛՛Հիմա պարզ է միայն, որ ՛՛Դեմ եմ՛՛-ն է լինելու, մոտակա օրերին կորոշվեն մյուս հարցերը՛՛,-եզրափակեց Դավիթ Մանուկյանը:

Հիշեցնենք, ըստ ՛՛Հրապարակի՛՛՝ անցած շաբաթ ԱԺ-ում ոչ իշխանական ուժերի հետ հանդիպման ժամանակ ՛՛Դեմ եմ՛՛-ի անդամներն առաջարկել են Նիկոլ Փաշինյանին և Ժիրայր Սեֆիլյանին ընդգրկել մարտի 22-ին սպասվող հանրահավաքում ելույթ ունեցողների ցանկում, մինչդեռ նախաձեռնությունը գործում է 4+1 ձեւաչափով, որը ենթադրում է, որ հանրահավաքում պետք է ելույթ ունենան չորս խմբակցություններից մեկական ներկայացուցիչ և նախաձեռնության ակտիվիստներ:

Իսկ Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սեֆիլյանը ոչ չորսի ներկայացուցիչն են, ոչ ՛՛Դեմ եմ՛՛-ի: 4 ուժերի ներկայացուցիչներն ըստ այդմ` դեմ են եղել Փաշինյանի և Սեֆիլյանի ելույթներին, և քննարկումը ցանկալի արդյունքով չի ավարտվել: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ