25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավստրալացու շփոթմունքը գիշերային ակումբում պայթյուն է առաջացրել

Գիշերային ակումբում պայթյուն առաջացրած ավստրալացին հայտարարել է, որ շփոթել է ծխախոտն ու հրավառության համար նախատեսված ռումբերը: Այս մասին տեղեկացնում է The Observer-ը:

Օգոստոսի կեսերին Գլադստոն քաղաքի գիշերային ակումբներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է կասկածյալին՝ 30-ամյա Դեյլ Դուգլաս Սիմփսոնին:

Դրսի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են թե նա ինչպես է պատշգամբից նետում հրավառության համար նախատեսված ռումբը:

Նրան մեղադրանք է ներկայացվել անպատշաճ վարքի և ալկոհոլ վաճառվող վայրում պայթուցիկ նյութեր պահելու համար: Սակայն դատարանում Սիմփսոնը հայտարարել է, որ չի ցանկացել պայթյուն առաջացնել: Նա ասել է, որ պատշգամբ դուրս է եկել ծխելու համար: Հետո ձեռքն առանց նայելու գրպանն է տարել և ծխախոտի փոխարեն հանել պայթուցիկը և այրել այն: Երբ ավստրալացին հասկացել է, թե ինչ է տեղի ունեցել, անկախ իրենից նետել է պայթուցիկը: «Դա բնական ռեակցիա է»,- հայտարարել է մեղադրյալի փաստաբան Յուն Պեպիտոն:

Վերջինս խնդրել է դատավորին զերծ մնալ մեղադրական դատավճռից, քանի որ իր պաշտպանյալը պատրաստվում է մեկնել Մեծ Բրիտանիա՝ աշխատելու: Դատավորն ընդառաջել է և բավարարվել միայն նախազգուշացնելով և 400 ավստրալական դոլար տուգանքով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ