Մենք սպառել ենք բոլոր լիմիտները՝ Հայաստանը տանելու ցնցումների. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մնում է իր կարծիքին՝ ապրիլի 17-ից հետո ՀՀ-ում տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն էր, այլ՝ իշխանափոխություն, որը տեղի է ունեցել ճնշումների, սադրանքի և շանտաժների արդյունքում:
«Եթե ՀՀԿ-ն մայիսի 8-ին չօժանդակեր Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու առիթով, ապա ՀՀ-ն չէր ունենա գործադիր իշխանության ղեկավար»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահը:
Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է, որ ՀՀԿ-ն իրեն «լավություն չի արել», և կատարվածը եղել է ժողովրդի կամքը, Շարմազանովը պատասխանեց, որ իրենք, ի տարբերություն Փաշինյանի, առաջնորդվում են ոչ թե ցանկություններով այլ՝ երկրի պետական շահերից ելնելով:
«ՀՀԿ-ն այդ օրերին կանգնած էր վատի և վատթարագույնի ընտրության առջև: Վատը՝ Փաշինյանին վարչապետ ընտրելն էր, վատթարագույնը՝ քաղաքական բախումների առճակատումը Հայաստանում, որը կարծում եմ անթույլատերելի էր: Մենք սպառել ենք բոլոր լիմիտները՝ Հայաստանը տանելու ցնցումների»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի չմասնակցելուն, Շարմազանովը ևս մեկ անգամ նշեց, որ ինքը այսօր էլ գտնում է, որ ճիշտ կլիներ մասնկացել Ավագանու ընտրություններին, բայց կուսակցության անդամենրը կայացրել են չմասնակցելու որոշում, որը գուցե պայմանավորված է նրանով, որ իրենք այսօր դասական քաղաքական իրավիճակում չեն գտնվում. «Մենք հիմա հետհեղափոխական էյֆորիկ ժամանակաշրջանում ենք, որտեղ պետության առջև ծառացած են շատ ավելի կարևոր խնդիրներ: Բայց ես մնում եմ այն մտքին, որ եթե դու քաղաքական կուսակցություն ես, իսկ ՀՀԿ-ն քաղաքական կուսկացություն է, դու պետք է մասնակցես բոլոր ընտրություններին»,-ասաց նա հույս հայտնելով, որ իրենք ապագայում կմասնակցեն բոլոր ընտրություններին:
Վերջինս գտնում է, որ միակ քաղաքական թատերաբեմը պետք է շարունակի մնալ Ազգային Ժողովը, որտեղ պետք է քննարկվեն շատ ավելի կարևոր և լուրջ հարցրեր:
Մեր հարցին արդյո՞ք շատ չէ ՀՀԿ-ից արտահոսքը, Շարմազանովը ասաց, որ այդպես չէ. «Այս ամիսները բավարար էին, որ մարդիկ հասկանային, որ Հանրապետականը ՀՀՇ-ի նման մեկ օրում չհալվեց, ՀՀԿ-ն ԱԺ-ում շարունակում է մնալ մեծամասնություն կազմող խմբակցություն»:
ԱԺ փոխնախագահը շեշտեց, ինքը ոչ մեկի հետ անձնական խնդիր չունի, իր միակ խնդիրը քաղաքական դաշտում է միայն. «Եթե կա խնդիր և եթե այն սխալ է, ապա ես պետք է քննադատեմ այն, և կապ չունի՝ ով արած կլինի այդ սխալը ես, թե՝ մեկ ուրիշը: Մենք պետք է կարողանանք մեր երկրում քաղաքական բանավեճը բարձրացնել շատ բարձր մակարդակի հակառակ դեպքում մենք կարող ենք գնալ դեպի դիկտատուրայի»,-հավելեց մեր զրուցակիցը: