23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Հայաստանից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում պատասխանել է Ռ. Քոչարյանի՝ հասարակական-քաղաքական շրջանակաների հետ հանդիպումներին և այլ հարցերի։

– Պարոն Սողոմոնյան, երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ եք ստացել: Եղե՞լ են արդյոք շնորհավորանքներ Հայաստանի պետական պաշտոնյաներից:

– Այո: Եվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, և նախկին ու ներկա պաշտոնյաներից, մեր հին ու նոր գործընկերներից և զինակիցներից, հասարակ քաղաքացիներից, Արցախի Հարնրապետությունից, արտերկրից: Օգտվելով առիթից կցանկանայի նախագահ Քոչարյանի անունից շնորհակալություն հայտնել բոլորին` ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար:

– Դուք ասել եք, որ Ռոբերտ Քոչարյանը որոշակի խորհրդատվություններ է անցկացնում տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ: Այդ հանդիպումները շարունակվո՞ւմ են:

– Շարունակվում են, թեև գալիք շաբաթ մի փոքր դադար ենք ունենալու: Նախագահ Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից ու վերադառնալուն պես կշարունակի քննարկումները ձևավորվող քաղաքական պլատֆորմի վերաբերյալ:

– Իսկ ի՞նչ նպատակով է մեկնում Քոչարյանը, և արդյոք նա իրավունք ունի՞բացակայել Հանրապետությունից:

-Այո, ունի: Վերաքննիչ դատարանի որոշումից հետո նախագահ Քոչարյանի տեղաշարժի վերաբերյալ որևէ սահմանափակում չկա: Այնուամենայնիվ, իր ուղևորության ժամկետների ու պատճառների մասին Ռոբերտ Քոչարյանն անձամբ` փաստաբանների ներկայությամբ, գրավոր դիմումով տեղյակ է պահել քննչական մարմնին:

Անցած մի քանի օրերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը միանգամից երկու հարցազրույց տվեց ռուսական ԶԼՄ-ներին: Ինչո՞վ է սա պայմանավորված: Տպավորություն է, որ հատուկ եք կանգ առնում հենց ռուսական մեդիայի վրա:

-Նախ պետք է արձանագրել, որ ռուսական մեդիաները հատուկ ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Ակներև է, որ այդ ԶԼՄ-ների լսարանը նման պահանջարկ ունի: Հենց դրանով է պայմանավորված նրանց ակտիվությունը և դա միանգամայն հասկանալի է: Բայց, վերադառնալով Ձեր հարցին, պետք է նշեմ, որ ընտրություն կատարելու մեր սկզբունքը որևէ կերպ պայմանավորված չէ այս կամ այն ԶԼՄ-ի գրանցման վայրով կամ լրագրողի ազգությամբ: Մենք հարցազրույցի բազմաթիվ առաջարկներ ունենք, ինչպես հայաստանյան, ռուսական, այնպես էլ եվրոպական ԶԼՄ-ներից:

Ընտրություն կատարելիս փորձում ենք բազմազանեցնել հանրության հետ հաղորդակցվելու ֆորմատները` մեզ և տվյալ ԶԼՄ-ին առավել հարմար ժամանակացույցով: НТВ-ի հետ հարցազրույցը հեռուստատեսային էր, «Սպուտնիկ Արմենիայի» հետ` ռադիոհարցազրույց էր: Առաջիկայում նաև այլ ձևաչա­փե­րով հանդես կգանք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ