19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Կրթված ծնողների երեխաներն ավելի առողջ են. գիտնականներ

Մոր և հոր կրթությունը իր ազդեցությունն է թողնում երեխայի առողջական վիճակի վրա,– հաղորդում է Die Zeit պարբերականը։

Նման եզրահանգման են եկել գերմանական բժշկական ապահովագրական DAK ընկերության իրականացրած հետազոտության հեղինակները։ «Ծնողների առավել ցածր կրթական մակարդակով ընտանիքների երեխաները երեք անգամ ավելի հաճախ են տառապում այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են ավելորդ քաշն ու կարիեսը, քան բարձրագույն կրթություն ստացած ծնողների երեխաները»,– ասվում է զեկույցում, որը պատրաստվել է 2016 թվականի ընթացքում 430 հազար ծնողների 600 հազար երեխաների տվյալների հիման վրա՝ Բիլֆելդ համալսարանի մասնագետների կողմից։

«5-9 տարեկան երեխաները, որոնց ծնողները բարձրագույն կրթություն չեն ունեցել, 2,5 անգամ ավելի հաճախ են տառապել մարմնի ավելորդ զանգվածով և 2,8 անգամ՝ կարիեսով, քան նրանք, որոնց ծնողները բարձրագույն կրթություն են ունեցել։ Առաջին խմբի երեխաները 45% ավելի հաճախ են խոսքի զարգացման խնդիրներ ունեցել, քան երկրորդ խմբի ծնողների երեխաները։ Նման պատկեր է նաև վարքի հետ կապված խնդիրների դեպքում»,– հաղորդում է պարբերականը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ