13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Պատգամավորներն ԱԺ-ում լավ չեն սնվում. Իրատես de facto

“Իրատես de facto-ն” գրում է, որ պարզվում է` Ազգային ժողովում բիզնես գործունեություն ծավալելն այնքան էլ շահութաբեր չէ:

“ԱԺ ճաշարանը շահագործող “Ռեդի-Սթեդի” ընկերությունը դժգոհ է իր եկամուտներից, քանի որ սնունդը լավ չի իրացվում: 2013-ին մեկ տարով կնքված պայմանագիրը շուտով կավարտվի, եւ ընկերությունը մտադիր չէ մասնակցելու նոր մրցույթին: Ասել է` խորհրդարանականները, պատգամավորները ԱԺ-ում սննդի վրա քիչ գումար են ծախսում: Ի դեպ, պատգամավորների մի մասն էլ շատ հաճախ ընդմիջմանը դուրս է գալիս շենքից, մյուսներն էլ այդքան հաճախ չեն օգտվում ճաշարանից: Իսկ նրանք, ովքեր քեֆ-ուրախության, ճոխ ճաշկերույթների սիրահար են, նիստի մեկնարկից կես ժամ անց լքում են ԱԺ շենքը: Էլ առեւտուր ո՞նց լինի, չկան “ճիշտ” ուտող-խմողները: Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ խորհրդարանն ակտիվանում է երկու շաբաթը մեկ, հասկանալի է դառնում ընկերության դժգոհությունը”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ