19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Այսօր տեսա ԱԱԾ մեկուսարանում գեներալ Մանվել Գրիգորյանի լուսանկարը և չդիմացա

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՉԵՄ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ
Կներեք, անկեղծանամ․ հոգնածության պատճառով, որոշել էի որոշակի ժամանակ ֆեյսբուքադուլ և հարցազրույցադուլ անել։ Սակայն այսօր ՀԺ-ում տեսա ԱԱԾ մեկուսարանում գեներալ Մանվել Գրիգորյանի լուսանկարը և չդիմացա։

Հավանաբար, Մանվել Գրիգորյանին դեռևս 90-ական թվականներից ամենաշատ քննադատողներից եմ եղել։ Սակայն, ազատազրկվածին, առանց իր համաձայնության, գաղտագողի լուսանկարել և հրապարակել, բացարձակապես անընդունելի է, անկախ այն բանից, թե տվյալ անձին ինչպես ենք վերաբերվում։ Ինձ թվում է, որ այդպես էլ ԱԱԾ մեկուսարանը դե-ֆակտո չանցավ Արդարադատության նախարարության ենթակայության տակ և այս լուսանկարը, կարծում եմ, նաև դրա հետևանքն է»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ